Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Արամ Մանուկյանի

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիական հայց է ներկայացրել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության քարտուղար Արամ Մանուկյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակագից:

Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը և վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել, սակայն 2-րդ նախագահի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին չեն ցանկանում հայտնել, թե խոսքը որ հրապարակման մասին է. «Այս պահին նպատակահարմար չենք գտնում»:

Նշենք, որ գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Լիլիթ Սարգսյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել