Փետրվարի 28-ին Վիտենամի մայրաքաղաք Հանոյում ընթացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ղեկավար Կիմ Չեն Ընի պատմության մեջ երկրորդ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափումը: Այս մասին հայտնում է Дождь-ը:
Հանդիպումները սակայն արդյունք չեն տվել:
Թրամփի և Կիմ Չեն Ընի բանակցությունները սկսվել են փետրվարի 27-ին: Վիետնամի մայրաքաղաքը հանդիպման համար ընտրվեց որպես չեզոք տարածք: Գագաթնաժողովի առաջին օրը 2 երկրների ղեկավարները կարճատև զրույց ունեցան և համատեղ ճաշկերույթ: Երկրորդ հանդիպման նախօրեին Թրամփը գրառում է կատարել, որ նա «անհամբեր սպասում է քննարկումները շարունակելուն»:
Հինգշաբթի Թրամթի և Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը ավարտվեց վաղ, հանդիպման ընթացքում նախատեսվող համատեղ ճաշը նույնպես չեղյալ հայտարարվեց: Գագաթնաժողովի ավարտից հետո Թրամփը կազմակերպեց մամուլի ասուլիս:
Ինչո՞ւ չհաջողվեց համաձայնության գալ: Թրամփը բացատրեց, որ ԱՄՆ-ն և ԿԺԴՀ-ն չեն կարող համաձայնության գալ պատժամիջոցների վերաբերյալ տարաձայնությունների պատճառով: Ըստ Թրամփի՝ Հյուսիսային Կորեայի ղեկավարը պատրաստ էր զիջումների գնալ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների լիակատար վերացման դիմաց միայն:
«Հիմնականում նրանք ցանկանում էին, որ պատժամիջոցները լիովին վերացվեն, բայց մենք չենք կարող դա անել», – ասել է Թրամփը: Նա ավելացրեց, որ հանդիպումների արդյունքում կարող էր կնքել համաձայնագիրը, սակայն որոշել է, որ ԱՄՆ-ը պետք է «ճիշտ», այլ ոչ թե «արագ» համաձայնագիր կնքել:
Կիմ Չեն Ընի խոստումների մասին: Թրամփը ասել է, որ չնայած համաձայնագրի բացակայությանը, Հյուսիսային Կորեան մտադիր չէ վերսկսել հրթիռների և միջուկային զենքի փորձարկումները:
«Ես վստահում եմ նրան (Կիմ Չեն Ընին) և հիշում նրա խոսքերը», – ասել է Թրամփը: Նա հանդիպումը արդյունավետ է անվանել և ասել է, որ ԿԺԴՀ ղեկավարը բանակցություներից վատ տրամադրվածությամբ չի հեռացել:
Ապագա ծրագրերի մասին: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ առաջիկա շաբաթներին Կորեայի թերակղզու զինաթափման վերաբերյալ բանակցություններում կողմերը կարող են առաջընթաց արձանագրել: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը նաև ասել է, որ երկու ղեկավարների թիմերի ներկայացուցիչները ակնկալում են շարունակել շփումները: Առաջիկա բանակցությունների օրը դեռ չի նշանակվել: Թրամփը ընդգծել է Ռուսաստանի և Չինաստանի կարևոր դերը Հյուսիսային Կորեայի սահմանափակումների պահպանման գործում: Նրա խոսքերով, ԿԺԴՀ-ն մեծ ներուժ ունի տնտեսության զարգացման համար և կարող է դառնալ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը՝ կարճ ժամանակում: Նա նաև պատրաստակամություն է հայտնել տնտեսական աջակցություն ցուցաբերել ԿԺԴՀ-ին, որին կարող են միանալ նաև Չինաստանը, Հարավային Կորեան և Ճապոնիան:
Առաջին բանակցություններն ու ակնկալիքները: Թրամփի առաջին հանդիպումը Կիմ Չեն Ընի հետ տեղի է ունեցել Սինգապուրում 2018 թվականի հունիսի 12-ին: Դրա արդյունքում, կողմերը ստորագրել են մի փաստաթուղթ, որը վերաբերում է «Կորեական թերակղզու ամբողջական զինաթափման»:
Նա հորդորեց Հյուսիսային Կորեային ավարտել ամբողջական միջուկային զինաթափումը, իսկ Միացյալ Նահանգները կապահովի երկրի անվտանգությունը: Հունիսի 22-ին Վաշինգտոնը երկարաձգեց պատժամիջոցները ԿԺԴՀ-ի նկատմամաբ մեկ տարի առաջ՝ միջուկային սպառնալիքի պատճառով: Մասնավորապես, արգելվեց զենքի, ինչպես նաև զտված նավթամթերքի 90 տոկոսի արտահանումը:
Սահմանափակումները նաև ենթադրում են Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների քաղաքացիների միջև ֆինանսական գործարքների արգելք, Հյուսիսային Կորեայի զինված ուժերի հետ կապված անձանց հաշիվների սառեցում և ճանապարհորդական արգելքը: Սանկցիաների երկարաձգման որոշումը ճգնաժամ է առաջացրել ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև բանակցություններում:
Փհենյանը պահանջում է ԱՄՆ-ի պատժամիջոցների թուլացում՝ միջուկային ներուժի կրճատման փոխարեն, իսկ Վաշինգտոնում պնդում են, որ պատժամիջոցները կվերացվեն միայն ամբողջական զինաթափումից հետո: