Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝
կացարանը տրամադրվում է՝
1) ժամանակավոր կացարանում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածություն չունեցող անձին (ընտանիքին)` պայմանագրային հիմունքներով մինչև 10 տարի ժամկետով` անհատույց, իսկ դրանից հետո վարձակալական հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը (ընտանիքը) օտարել է բնակարան (բնակելի տուն)` կացարանով ապահովելու համար հաշվառման վերցնելու ժամկետին նախորդող 5 տարիների ընթացքում.
2) որոշակի բնակության վայր չունեցող անձին` որպես ժամանակավոր օթևան, մինչև 90 օր տևողությամբ.
3) ընտանիքում բռնության ենթարկված անձանց` որպես «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապաստարան` մինչև 12 ամիս ժամկետով:
2-րդ և 3-րդ կետերով սահմանված դեպքերում տրամադրվում են՝
1) բնաիրային օգնություն` սննդի, հիգիենայի միջոցների, հագուստի, կոշիկի ձևով.
2) բժշկական օգնություն և սպասարկում.
3) սոցիալ-հոգեբանական օգնություն.
4) խորհրդատվական օգնություն.
5) այլ համարժեք սոցիալական ծառայություններ՝ ըստ անհրաժեշտության կազմակերպվում են մասնագիտական կազմակերպություններում (հանրակրթական, մասնագիտացված բժշկական հաստատություն և այլն):
Ընտանիքում բռնության ենթարկված անձինք ապահովվում են ժամանակավոր կացարանով

