Աջ ղեկով մեքենաների ներմուծման վերաբերյալ նոր նախագիծ է ներկայացվել

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը դեկտեմբերի 28-ին հանրային քննարկման է ներկայացրել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագծում նշվում է, որ այն մշակվել է ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ շարունակվող քննարկումների արդյունքում:

Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռնվի  ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց  ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը:

Նշենք, որ այժմ, օրենքում նշվում է միայն այն մեքենաների մասին, որոնք ձեռք բերելու համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի հունվարի 25-ը: Այսինքն, երկարացվել է այն ժամկետը, որում ձեռք բերված մեքենաները հնարավոր կլինի ներմուծել Հայաստան:

Հավելենք նաև, որ նախագծի ընդունման դեպքում սույն օրենքն ուժի մեջ է կմտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել