ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննությունը դատարանը ընդմիջել է, քանի որ պաշտպանական կողմը վարույթն իրականացնող մարմից փաստական տվյալներ է պահանջել, ինչն ուսումանսիրության կարիք է ունեցել՝ ներկայացված միջնորդության վերաբերյալ իրենց առարկությունները ներկայացնելու համար: Արմեն Գևորգյանն այսօր ևս նիստին ներկա է:
Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
«Քրեական գրծով նա որպես այդպիսին ցուցմունք էլ չի տվել, հայտնել է իր դիրքորոշումը մեղադրանքի վերաբերյալ, գործի փաստական հանգամանքների վերաբերյալ մանրամասներ չի հայտնել: Ինքն իրեն առաջադրած մեղադրանքները չի ընդունում բացարձակապես»,- նշեց նա:
Ինչպես արդեն հայտնել էինք, Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքն ընդլայնվել է, ինչի մասին փաստաբանը նշեց. «Երեկ նոր մեղադրանք է առաջադրվել՝ Սահմանադրական կարգը տապալը՝ օժանդակությամբ (Քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի 1-ին մաս), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը (Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ), հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու՝ այսինքն փողերի լվացման համար (Քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մաս):
Մեր այն հարցին, թե առաջադրված բոլոր մեղադրանքները մեկ վարույթով են քննվում, փաստաբանը դրական պատասխան տվեց: Հավելենք, Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում:
«Որևէ կերպ չկասկածելով դատարանի անաչառությանն ու արդարությանը՝ դատարանից ակնկալում ենք արդարամիտ դատական ակտի կայացում: Արմեն Գևորգյանը մարտական է տրամադրված, վստահ է ոչ միայն իր անմեղության համար, այլև նրա, որ ինքը ոչ մի առընչություն չունի այդ հանցավոր արարքների հետ: Չեմ կարծում, որ մտահոգվելու ինչ-որ կարիք կա ընդհանրապես»,- նշեց Էրիկ Ալեքսանյանը:
Նշենք, որ նիստնա րդեն շարունակվում է, պաշտպանական կողմն իր առարկույթյունները կներկայացնի ներկայացված միջնորդության վերաբերյալ: