Մինչև Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 8-ը ներառյալ, ՀՀ դատախզության աշխատանքային խումբն ուսումնասիրած ահազանգերից առանձնացրել է 87-ը, որից 49-ը վերաբերել են ԶԼՄ-ներով ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակաումներին, 37-ը՝ քաղաքացիների կողմից ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ներկայացրած ահազանգերը կամ հաղորդումներն են եղել և մեկ գրություն գլխավոր դատախազին է ուղարկվել է ԿԸՀ նախագահի կողմից:
Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց Արարատի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Հովհաննիսյանը:
Նշվածներից վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակող 57 դեպքով իրականացվել կամ իրականացվում են ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում մի մասով արդեն իսկ հերքվել են ներկայացված ենթադրյալ իրավախախտման փաստերը և թողնվել են անհետևանք:
Իսկ 19 դեպքով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր:
Դրանցից՝
4-ը վերաբերում է թեկնածուի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն,
1-ը՝ քարոզչություն կատարելուն հարկադրելուն,
2-ը՝ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելուն,
5-ը՝ ընտրակաշառք տալուն,
1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն,
1-ը՝ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելուն,
2-ը՝ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց դրամ տալուն, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտմանը,
3-ը՝ այլ դեպքերի:
Մեկ դեպքի վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով երկու կամ ավելի անձանց ընտրակաշառք առաջարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա առերևույթ ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել է:
Մանրամասները՝ տեսանյութում