Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ կայացավ «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո» թեմայով քաղաքացիական հասարակություն-կառավարություն համաժողովը:
Քաղաքացու որոշում կուսակցության անդամ Արտակ Կիրակոսյանը նշեց, որ կողմ է անցումային արդարադատության ներդրմանը: Նա իր մտահոգությունը հայտնեց այն թեմայի շուրջ, որ Միջազգային քրեական դատարանը քննում է տարբեր սպանությունների, մարդու իրավունքների խախտման դեպքերի հետ կապված գործեր է քննում, իսկ օրինակ Մարտի 1-ի գործն այնտեղ դժվար թե հասնի: Արտակ Կիրակոսյանը հարց ուղղեց փաստաբան Վահե Գրիգորյանին, թե ի՞նչ հեռանկարներ կան այս հարցում:
Հավելենք, որ Վահե Գրիգորյանը Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն է:
Մանրամասները՝ տեսանյութում