Արարատ Միրզոյանը՝ սոցցանցերում «խոպանչիներին» հարկելու վերաբերյալ քննարկումների մասին

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր՝ նոյեմբերի 19-ին, կառավարության արտահերթ նիստի ընթացքում անդրադարձավ ՊԵԿ-ի աղմկահարույց նախաձեռնությանը, որի համաձայն, արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների Հայաստան ուղարկված միջոցների 23 տոկոսը կուղղվի պետական բյուջե, այսինքն, եթե որևէ քաղաքացի իր ընտանիքին 100 դոլար ուղարկի, ապա 23 տոկոսը կհարկվի:

Արարատ Միրզոյանը նշեց, որ առանց լայն հանրային քննարկման որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու:

«Պետք է հաշվի առնել, որ զանազան գաղափաներ կարող են քննարկվել, ընդ որում, քննարկումները հաճախ կարող են մանիպուլատիվ տեսք  ստանալ, կարող են աղավաղվել և մեկնաբանվել ոչ այնպես, ինչպես կա, բայց կարող են մեկնաբանվել նաև այնպես, ինչպես կա և արժանանալ կամ չարժանանալ մարդկանց հավանությանը: Կոնկրետ «խոպանչիներին» հարկելու հետ կապված կարող եմ ասել, որ աղավաղվել է և սխալ է մեկնաբանվում: Գաղափարը հետևյալն է. կա միտք ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, և եթե դա կյանքի կոչվի, ապա բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, ինչպես հիմա անում են հանրային ծառայողները, պաշտոնյաները: Եթե նույնիսկ այս գաղափարը կյանքի կոչվի, նախ պետք է հասկանալ՝ ինչքանո՞վ է Հայաստանը պատրաստ դրան»,- նշեց առաջին փոխվարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել