Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստին մեկ հարց կքննարկի

Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 19-ին արտահերթ նիստ կգումարի:

Օրակարգում մեկ հարց է: Գործադիրը որոշում կընդունի Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին և ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ու լիագումար նիստում ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների կողմից ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին հավանություն տալու մասին:

Ամփոփաթերը կարող եք տեսնել՝ այստեղ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել