Պուտինի նկատմամբ մահափորձ իրականացրած դատապարտյալին դատարանը մերժել է վաղաժամկետ ազատ արձակել

Սամարայի Վոլժսկի շրջանային դատարանը մերժել է վաղաժամկետ ազատել Ղազախստանի քաղաքացի Իլյա Պյանզինին, որը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման` Վլադիմիր Պուտինին սպանելու փորձի համար:

Այս մասին հայտնում է Дождь-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Դատախազությունը դեմ է եղել դատապարտյալի ազատմանը, քանի որ վերջինս բազմիցս խախտել է բատում կանոնները:

Դատարանի որշումը կարող է բողոքարկվել տասը օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ 2017 թ. հուլիսին Պյանզինը խնդրեց Պուտինին իրեն ներում շնորհել , նշելով, պատահաբար է դարձել նախագահի դեմ կազմակերպված դավադրության  մասնակից:

Մոսկվայի քաղաքային դատարանը 2013 թ. սեպտեմբերին Պյանզին դատապարտել է 10 տարվա ազատազրկման: Գործի նյութերի համաձայն՝ 2011-ին նա սպանության փորձ էր նախապատրաստում՝ Պուտինի դեմ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել