Միացյալ Նահանգների դատարանը թույլ չի տվել Խոակին Գուսմանին գրկել կնոջը դատավարության մեկնարկից առաջ: Այս մասին հաղորդում է ABC News– ը:
Նարկոբարոնի փաստաբանները այս միջոնրդությունը որակել են արպես «մարդասիրական ժեստը» դեպի Գուսմանը, որին թույլ չեն տվել իր կնոջ հետ կապվել գրեթե երկու տարի՝ մեկուսի բանտարկված լինելով:
Իր որոշման մեջ Բրուքլինի դաշնային դատավոր Բրայան Կոգանը հայտարարել է, որ հասկանում է ամբաստանյալին, սակայն կանոնների համաձայն, Գուսմանը պետք է մեկուսացված լինի, որպեսզի չկարողանա «համակարգել որևէ բանտային փախուստ կամ կազմակերպել հարձակում այն մարդկանց վրա, ովքեր համագործակցել են կառավարության հետ նրա գործով»:
ԱՄՆ դատախազությունը կարծում է, որ Գուսմանը կապված է մոտ երեք տասնյակ սպանությունների, կոկաինի և հերոինի լայնածավալ առաքումների հետ: Գուսմանը չի ընդունում մեղադրանքը:
2017 թվականին նա հանձնվել է ԱՄՆ-ին: Մինչ այդ, նա 2 անգամ փախել է մեքսիկական բանտերից: Նա այժմ գտնվում է Մանհեթենի դաշնային բանտում: Նրա դատավարությունը սկսվում է հաջորդ շաբաթ:
Տեսանյութը՝ այստեղ: