Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով հայցի ապահովման միջոցի վերաբերյալ միջնորդության մերժումը  բողոքարկվելու

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցի ապահովման միջոց պատասխանողին որոշակի գործողություններ արգելելու մասին հայցվոր կողմի միջնորդությունը՝ դատարանը հոկտեմբերի 19-ին մերժել է:

Դատարանի այս որոշումը Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը բողոքարկելու է, համարելով, որ որոշումն  օրինական չէ:

Նշենք, որ 17.09.2018թ. Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայցադիմում է ներկայացրել դատարան  ընդդեմ Նիկոլ   Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցնելու պահանջի մասին»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել