ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրեն հրապարակայնորեն զրպարտելու համար Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
Այս մասին տեղեկությունը Իրավաբան․net-ի հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Հայկ Ալումյանը։
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցադիմումը դատարան մուտք է եղել սեպտեմբերի 17-ին և գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին:
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին: Հայցադիմումը դատարան մուտք է եղել սեպտեմբերի 17-ին:
Խոսքը գնում է Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ժամանակ, երբ նա հրապարակային հայտարարել է․ «Ասում է՝ անձեռնմխելի է: Իսկ ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանություն կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ»,-նշում է Հայկ Ալումյանը։
Փաստաբանի խոսքով, սա վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին, ով էլ դատական հայց է ներկայացրել՝ իրեն զրպարտելու համար։