Ռուսաստանում ահաբեկչության հեղինակը 17-ամյա մահապարտ է

Ինչպես հայտնել էինք, այսօր առավոտյան ՌԴ Արխանգելսկի շրջանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) շենքում պայթյուն է եղել:

Lenta.ru-ն հայտնում է, որ պայթյունի հետևանքով մեկ հոգի է մահացել. «Տուժողը մահացել է այն պահին, երբ նրան օգնություն է ցուցաբերվելիս եղել»,- հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցը: Նշվել է նաև, որ մահացողը Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) ծառայող չէ:

Ժամեր անց Ազգային հակաահաբեկչական կոմիտեն պաշտոնական հայտարարություն է արել, համաձայն որի, պայթյունի հետևանքով Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) 3 աշխատակից է տուժել, իսկ մահացողը հենց պայթյունի հեղինակն է.

«Նախնական տվյալներով, շինություն մտած անձը պայուսակից հանել է անհայտ ինչ-որ իր, ինչը որոշ ժամանակ անց պայթել է նրա իսկ ձեռքերի մեջ, և դրա հետևանքով նա կյանքի հետ անհամատեղելի վիրավորում է ստացել»,- նշված է հայտարարության մեջ:

ՌԴ քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել՝ ահաբեկչական գործություն իրականացնելու հիմքով: Նշվել է, որ պայթուցիկը շենք է տարել 17-ամյա անչափահասը, որի ինքնությունը պարզվել է. նա տեղի բնակիչ է: 

Քննչական կոմիտեն հրապարակել է նաև տեսահսկման խցիկով  ֆիքսված մի կադր, որում երևում է անչափահաս-մահապարտը, ով մտնում է Անվտանգության դաշնային ծառայության շենք:

Սոցցանցերում հայտնվել է անչափահաս մահապարտի ուղերձը, որը նա հրապարակել է ահաբեկչությունից քիչ առաջ: Նա պատմել է ФСБ շենքի պայթեցման իր պլանների մասին և դրա համար ողջ պատասխանատվությունը ստանձնել է: Նա ենթադրել է, որ կմեռնի պայթյունի հետևանքով: Հայտնել է նաև, թե այդ քայլին դիմում է՝ ի նշան բողոքի, որ «ФСБ-ն գործեր է «կարում» և խոշտանգում մարդկանց»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել