Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի 4 եղբայրները՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Մովսիսյանները, այս պահին հատուկ քննչական ծառայությունում են:
Նրանք հարցաքննվում էին որպես վկա. «Եղբայրները միասին էին եկել: Նրանց կարգավիճակը չի փոխվել, նրանք հեռացել է հատուկ քննաչական կոմիտեի շենքից»: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Հիշեցնենք, որ հունիսին ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Առաքել Մովսիսյանի առանձնատանը: Զենք ու զինամթերքը կամովին հանձնելու հիմքով նա ազատ էր արձակվել: