Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի 4 եղբայրները՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Մովսիսյանները, այս պահին հատուկ քննչական ծառայությունում են: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
«Նրանք այժմ հարցաքննվում են որպես վկա»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ հունիսին ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Առաքել Մովսիսյանի առանձնատանը: Զենք ու զինամթերքը կամովին հանձնելու հիմքով նա ազատ էր արձակվել: