Կեմերովյան շրջանում տղամարդը սպանել է իր երկու որդիներին

Կեմերովյան շրջանի Պաչա գյուղում 68-ամյա տղամարդը սպանել է իր երկու որդիներին և ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում է Дождь-ը:

Ըստ քննիչների, տղամարդը որսորդական հրացանից նախ սպանել է որդեգրված որդուն, որը 42 տարեկան էր, իսկ հետո հարզատ որդուն, որը 31 տարեկան էր: Դրանից հետո նա գնացել է գետի ափի մոտ և ինքնասպանություն գործել:

Այժմ քննիչները փորձում են պարզել սպանության բոլոր հանգամանքները: Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել