Կրասնոդարի երկրամասում L-39 ուսումնական ինքնաթիռը վթարի է ենթարկվել` ուսումնական թռիչքի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ նախարարության `միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 17: 00-ին, Դոլժանսկայա բնակավայրի տարածքում:
Ինքնաթիռը ընկել է ջրի մեջ, որոնողական և փրկարարական խումբը վթարի վայրում փնտրում է օդաչուներին:
«Ինքնաթիռը թռչում էր առանց զինամթերքի: Նախնական տվյալներով` վթարի պատճառ կարող է տեխնիկական անսարքությունը լինել», – ասված է հայտարարության մեջ:
Երկու օդաչուները, ըստ նախնական տվյալների, կարողացել են դուրս գալ: Նրանց փնտրում են:
L-39 ինքնաթիռը արտադրվել է 1970-1999 թվականներին, Չեխիայում: