Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով 2091 մարդ է զոհվել, ավելի քան 4,6 հազար մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է Detiknews-ը:
Նշվում է, որ որոնողական և փրկարարական աշխատանքները ավարտվել են հոկտեմբերի 12-ին, սակայն շենքերի բեկորների հավաքման ընթացքում փրկարարները շարունակում են հայտնաբերել մահացածների մարմինները:
Ըստ վերջին տվյալների` երկրաշարժի և ցունամիի ժամանակ ավելի քան 68 հազար տուն է ոչնչացվել:
Հարյուրավոր մարդիկ անհայտ կորել են: Փախստականների թիվը հասել է 78 հազարի:
Սուլավեսի կենտրոնական շրջանում փոքրիկ ցնցումները շարունակվում են: Իշխանությունները պատրաստվում են ժամանակավոր բնակարաններ կառուցել:
Նշենք, որ սեպտեմբերի 28-ին Պալուի և Դուգնալ քաղաքներում տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ: Այն առաջացրել է ցունամի, որի ալիքի բարձրությունը վեց մետր է եղել: Երկու շաբաթ անց, մեկ այլ երկրաշարժ տեղի ունեցավ Յավա կղզու մոտակայքում: Երկրաշարժի և ցունամիյի հետևանքների վերացումը կպահանջի շուրջ 40 միլիոն դոլար:
Լուսանկարները՝ Reuters-ի