Բուլղարիայում 30-ամյա լրագրողի դին հայտնաբերվել է բռնաբարության հետքերով

Լրագրողուհու մարմինը գլխին ստացած հարվածի և խեղդամության հետքերով գտել են զբոսայգում: Իր վարած վերջին հաղորդմանը նա խոսել էր իր գործընկերների կողմից բացահայտված կոռուպցիոն սխեմաների մասին: Այս մասին տեղեկացնում է BBC-ն։

30-ամյա Վիկտորյա Մարինովայի մարմինը հայտնաբերվել է կիրակի օրը: Կնոջից վերցրել էին հեռախոսը, մեքենայի բանալիներն ու ակնոցները։ Նա կիսամերկ էր և, ըստ հետաքննության, բռնաբարության հետքերով։

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի խոսքերով, հետաքննությունը բազմաթիվ ապացույցներ ունի: Ըստ վարչապետի՝ հանցագործին բռնելը ժամանակի հարց է:

Հետաքննությունը ուսումնասիրում է բոլոր տարբերակները, ներառյալ Մարինովայի լրագրողական աշխատանքների հետ կապված հարցերը: Միջազգային կազմակերպությունները պահանջել են, որ իշխանությունները հնարավորինս արագ պատժեն մեղավորներին:

«Ցնցված եմ Բուլղարիայում հետաքննող լրագրող Վիկտորյա Մարինովայի սարսափելի սպանության լուրից», – իր թվիթերյան էջում գրել է ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչՀարլեմ Դեզիրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել