ԱՄՆ Գերագույն դատարանը նոր դատավոր ունի. նրան մեղադրում են բռնաբարության փորձ կատարելու համար

ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Բրետտ Կավանոյին Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար, հաղորդում է Associated Press- ը:

Նրա նշանակմանն աջակցել են 50 սենատորներ, 48-ը դեմ են եղել:

Այս պաշտոնի համար Կավանոյին առաջադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Գերագույն դատարանում Կավանոն փոխարինելու է 82-ամյա դատավոր Էնթոնի Քենեդիին, որը նախկինում հայտարարել էր թոշակի գնալու մասին:

Սեպտեմբերի կեսերին բուհական պրոֆեսոր Քրիստինա Բլեյզի Ֆորդը մեղադրեց Կավանոյին` ավագ դպրոցում, երեկույթներից մեկի ժամանակ իրեն բռնաբարելու փորձ կատարելու համար:

Նրա խոսքերով, դա տեղի է ունեցել 1980-ականներին: Այնուհետև ևս երկու կին պատմեցին Կավանոյի ոտնձգությունների մասին:

Սեպտեմբերի 27-ին Սենատում լսվեցին Կավանաոյի և Քրիսթին Բլեյզի Ֆորդի ցուցմունքները: Կավանոն հերքեց բոլոր մեղադրանքները: Նրա խոսքերով, այդ մեղադրանքները «դիտավորյալ և կազմակերպված քաղաքական հարվածներ էին, որոնք իրականում ուղղված էին նախագահ Թրամփի դեմ»:

Տեսանյութը՝ C-SPAN-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել