Համացանցում հայտնվել է Օմսկի թիվ 6 ուղղիչ գաղութի շրջափակման տեսագրությունը, որտեղ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Գաղութի կողքով անցնող ավտոմեքենայի ուղևորային նստատեղից արված տեսագրության մեջ նշվում է, որ գաղութի տարածքը շրջափակված է, ինչպես նաև մոտակայքում գտնվող որոշ ճանապարհներով երթևեկությունը ժամանակավորապես արգելված է:
Աղբյուրը ավելի վաղ հաղորդել էր, որ 2018 թ. հոկտեմբերի 6-ի երեկոյան դատապարտյալների զանգվածային ծեծկռտուքի պատճառով 6-րդ խոշոր ռեժիմի ուղղիչ գաղութի անձնակազմը աշխատում է արտակարգ ռեժիմով:
Տուժել է ավելի քան 20 մարդ:
Տեսանյութը՝ ФЕДЕРАЛЬНОЕ АГЕНТСТВО НОВОСТЕЙ