Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել երեկվա քվեարկության վերաբերյալ՝ նշելով, որ ինքը Հայաստանում չէ, և ոչ թե դեմ՝ այլ կողմ է քվեարկել, ինչի մասին գրավոր դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին։
Պատգամավորի տարածած հայտարարության վերաբերյալ «Ծառուկյան» խմբակցության մամուլի Խոսնակ Վանիկ Էլիզբարյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ի պատասխան Տիգրան Ուրիխանյանի տարածած հայտարարության, թե իբր նախօրեին իր թողած քվեարկության հետ կապված թյուրիմացություն է տեղի ունեցել՝ հրապարակում ենք ԱԺ նախագահին ուղղված նրա ԿՈՂՄ քվեարկության վերաբերյալ գրությունը»։