Ոչ ձեռքերս արյունոտ է, ոչ գրպանս ուրիշի փող կա․ Էդուարդ Շարմազանով

Դեկտեմբեր ամսին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անելը ռեալ չէ։ Այս մասին այսօր՝ Ազգային ողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Այսօր ամեն ինչ գտնվում է վարչապետի դաշտում։ Եթե ինքը հրաժարական է տալիս, ուզես-չուզես գնում է համապատասխան զարգացումներ։ Ինձ համար մի բան պարզ չէ, ի՞նչ փոխվեց 20 օրում, որ 20-25 օր առաջ վարչապետն ասում է մայիսին պետք է լինեն ընտրությունները, հիմա ասում է՝ դեկտեմբերին։ Ես երեկ, պարոն վարչապետից չեմ լսել որևէ հիմանվորում, թե ինչու պետք է ընտրությունները լինեն դեկտեմբերին, այլ ոչ օրինակ հունվարին, փետրվարին»,-նշեց նա։

Նրա խոսքով, անկախ նրանից, թե քանի՞ մարդ կա այժմ վարչապետի կողքը կանգնած, Ազգային ժողովը, ըստ Սահմանադրության, ՀՀ օրենսդիր մարմինն է։ «Չի կարելի միջամտել, ճնշումներով և սպառնալինքներով, Ազգային ժողովի աշխատանքներին։ Մենք սրանով բռնաբարում ենք Սահմանադրությունը։ Թող որևէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, որ Էդուարդ Շարմազանովն իր պաշտոնի կամ մանդատի կռիվն է անում։ Ես այս պաշտոնից, 8 տարի, բացի իմ ազգին ծառայելուց, և եթե պետք լինի՝ հատիկ-հաիկ կասեմ ինչ եմ արել, ու երբ իրենք իմ արածի կեսը կանեն բոլորով, կասեմ՝ ապրեք»,-ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նա նաև նշեց, թե ինչ է արել միջազգային հարթակներում, Ապրիլյան պատերազմի օրերին և այլն․ «Ոչ ձեռքերս արյունոտ է, ոչ գրպանս ուրիշի փող կա, ոչ մեկից փող եմ գողացել, ոչ էլ բյուջեից եմ փող գողացել։ Սա մանդատի կռիվ չէ»,-ասաց ԱԺ փոխնախագահը։

https://www.facebook.com/Iravabannet/videos/2119644048302526/?notif_id=1538553174589547&notif_t=live_video_explicit

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել