Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում տեղի ունեցած բանակցությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ դուրս եկավ ԱԺ-ում տեղի ունեցող ԱԺ ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորների հետ տեղի ունեցող բանակցություններից:

Նա Ազգային ժողովի բակում ելույթ ունեցավ՝ պատմելով, թե ինչ է կատարվել Ազգային ժողովի շենքում:

Նիկոլ Փաշինյանը նախ խնդրանքով դիմեց քաղաքացիներին. «Դուք հաղթել եք և որևէ մեկը չի կարող ձեզնից խլել այդ հաղթանակը: Ուզում եմ շատ կոնկրետ մի բան ասել, խնդրում եմ ուղղակի, սա իսկապես ուրիշ և բոլորովին նոր փուլ է, ուզում եմ կոչ անել, հորդորել՝ ձեր վանկակումների մեջ, գրառումների մեջ, արտահայտությունների մեջ որևէ քաղաքական գործի հասցեին անձնական վիրավորանք պարունակող արտահայտություն չանել»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ ուղղակի ցանկանում են մի իրականությունը փոխել մեկ այլ իրականության, և հին իրականության էջն անշրջելիորեն փակված է:

«Ես նախ գնացի «Ելք» խմբակցության սենյակ, այնտեղ միայն Արամ Սարգսյանն էր, հետո իմացա, որ պատգամավորները հավաքված են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի աշխատասենյակում, ես բարձրացա այնտեղ՝ իմ ընկերների հետ: Բարձրացանք և ասացինք, որ ահա, մենք եկել ենք և ասում ենք, որ երկրում հաստատված է քաղաքական ճգնաժամ և այդ քաղաքական ճգնաժամը մենք պետք է հաղթահարենք: Հանրապետական, «Ծառուկյան» դաշինք, ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները նույնպես ասացին, որ այս ճգնաժամը պետք է հաղթահարել այնպես, որ երկիրն ընդհանուր առմամբ շահած դուրս գա այս ամեն ինչից»,-ասաց վարչապետը:

Նա նշեց նաև, որ տարբերակներ են քննարկվել և Նիկոլ Փաշինյանի պատկերացրած տարբերակը հետևյալն է. «Ես առաջիկա օրերին պետք է հրաժարական տամ վարչապետի պաշտոնից և ակնկալում եմ, որ որպեսզի Հանրապետական կուսակցությունը և գործող խորհրդարանն ավելի չգրգռի մարդկանց, որովհետև եթե ես հրաժարական տամ և հանկարժ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը կամ ՀՅԴ-ն առաջադրի վարչապետի թեկնածու, որը տեսականորեն կարող են անել և կարող են ուրիշ որևէ մեկին ընտրեն վարչապետ, նարնք պետք է գիտակցեն, որ դա հանրության մոտ ռեակցիա է առաջացնելու, այսինքն, ես ասացի, որ ճիշտ կլինի, որ եթե նման սցենար լինի, դա խելամիտ սցենար չի լինի, քնաի որ իմ կարծիքով, դա մարդկանց շրջանում կառաջացնի վա արձագանք: Մեղմ ասած՝ վատ արձագանք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ հայտնել է՝ ավելի լավ կլինի փաստաթուղթ ստորագրվի այն մասին, որ ինքը որևէ նշված օր հրաժարական կտա, որից հետո խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, և թե առաջին, թե երկրորդ անգամ վաչապետի ընտրություն տեղի չի ունենա և նչի արդյունքում էլ դեկտեմբեր ամսին կլինեն արտահերթ ընտրություններ:

«Իրենք ասացին, որ ըստ էության ընկալում են ժողովրդի ուղերձը և հարգանքով են վերաբերվում ժողովրդի ուղերձին, դիրքորոշմանը, և նրանք բանավոր ասացին, որ անկախ հուշագրից, իրենք չեն պատրաստվում ոչ առաջին, ոչ էլ երկրորդ փուլերում առաջադրել վարչապետի թեկնածու»,-ասաց վարչապետ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ պաըգամավորների մոտ հարց է առաջցել, թե ինչու՞ է իրականում հիմա անհրաժեշտ արտահերթ ընտրություններ անցկացնել, որին է դրա հիմնավորումը «Արդյո՞ք դրա պատճառը ներդրումներն են, տնտեսությունը, արդյո՞ք դրա պատճառքը քաղաքական որոշակիությունն է, նույնիսկ հարց եղավ, արդյո՞ք դրա պատճառը Ղարաբաղի հարցն է, և այլն, ես ասացի, որ նախկինում ինչ ասել եմ, ես այսօր, հիմա, կա ամենագլխավոր պատճառը, որ երկրում հաստատված է քաղաքական ճգնաժամ և այդ քաղաքական ճգնաժամը պետք է օր առաջ, րոպե առաջ հանգուցալուծվի»,-նշեց նա:

Վարչապետի խոսքով, այդ ճգնաժամի էությունն այն է, որ երկրում հաստատվել է Ազգային ժողով, որը չի ներկայացնում Հայաստանի ժողովրդին և քաղաքացիներին և հետևաբար, այդ ճգնաժամը հանգուցալուծելու միայն մեկ տարբերակ ունի և այդ ըարբերակը Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումն է:

Նա նաև նշեց, թե ե՞րբ պետք է տեղի ունենան այդ ընտրությունները:

«Ես ասացի, որ մեր ընդհանուր դիրքորոշումը հետևյալն է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբեր ամսվա առաջին կեսին»,-նշեց նա՝ հավելելեով, որ ընտրությունները չեն կարող լինել ավելի ուշ, քանի որ երկրում քաղաքական ճգնաժամ է և այն, որ վարչապետի կարգավիճակում ինքը զգում է, որ երկրում բոլոր հարցերը մղվել են երկրորդ պլան: «Ով այս ընթացքում մեզ հետ շփվում է, նամակ է գրում, զանգում է, միայն մի հարց է ասում՝ շուտ արեք արտահերթ ընտրություններ: Ստացվել է այնպես, որ մարդիկ ուրիշ ոչ մի բանով չեն զբաղվում: Ես իրենց էլ ասացի, որ նյարդայնացնում եք, գրգռում եք մարդկանց»,-ասաց վարչապետը:

Նա նաև բացատրեց, թե ինչու է պետք անել ընտրությունները դեկտեմբերին և ոչ ավելի շուտ, քանի որ Սահամանդրությունը հստակ կարգավորումներ է տալիս հարցի վերաբերյալ և բացի սրանից էլ, այժմ Ֆրանկովոնիայի համաժողովին են պատրաստվում և չեն ցանականա, որ Հայաստանը հավուր պատշաճի չկարողանա անցկացնել միջոցառումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել