Ռուսական Իլ-20-ը կործանվել է Իսրայելի մեղքով. ՌԴ ՊՆ

Ռուսաստանը Իսրայելի սադրանքը դիտարկում է որպես թշնամական գործողություն, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսական Իլ-20-ը կործանվել է Սիրիայի հակաօդային պաշտպանության S-200 հրթիռային համակարգի հարվածի հետևանքով, սակայն պատասխանատվությունը գործողության համար կրում է Իսրայելը:

«Իսրայելցի զինվորականների անպատասխանատու գործողությունների  հետևանքով զոհվել են 15 ռուս զինվորներ: Սա ռուս-իսրայելական գործընկերության կոնտեքստում չէ», – ընդգծել է Կոնաշենկովը:

Նրա խոսքերով, Իլ-20-ի «հետևում թաքնվելով» իսրայելցի օդաչուները այն գցել են հարվածի տակ: Նշվում է, որ սիրիական F-16-ի օդաչուները չեն կարողացել տեսնել ռուսական ինքնաթիռը, քանի որ այն հինգ կիլոմետր բարձրության վրա է եղել:

«Այնուամենայնիվ, նրանք միտումնավոր գնացին այդ սադրանքին: ՌԴ ՊՆ-նն պատասխան գործողություններ իրականացնելու իրավունքը ունի»,-նշում է Կոնաշենկովը:

Մոսկվայում Իսրայելի դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Սիրիայի Հմեյմիմ շրջանում ռուսական բազայի հրամանատարությունը սեպտեմբերի 17-ի երեկոյան կորցրել էր կապը օդատիեզերական ուժերի Իլ-20 ինքնաթիռի հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել