Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը խուզարկություն է անցկացնում Yerevan.Today լրատվական կայքի գրասենյակում: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Որոշումը կայացրել է քննիչը»,-նշեց Ահարոնյանը:
Իրավաբան.net-ը փորձեց կապ հաստատել քննչական կողմիտեի մամուլի ծառայության հետ, սակայն կապ հաստատել չհաջողվեց:
Հիշեցնենք, որ լրատվական կայքը հայտարարություն էր տարածել նշված միջադեպի առնչությամբ: