Հայտնում ենք, որ ձայնագրության մասին տեղեկացել ենք պատահական. Yerevan.Today-ի հայտարարությունը

Այս պահին ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և ՀՔԾ աշխատակիցները խուզարկություն են անցկացնում yerevan.today լրատվական կայքէջի խմբագրության գրասենյակում։ Գրում է 168.am-ը:

«Առավոտյան ժամը 8.30-ին խմբագրություն մուտք գործած 6-րդ վարչության և ՀՔԾ թվով 10 աշխատակիցները ներկայացրել են դատարանի և ՀՔԾ որոնումները խուզարկություն անցկացնելու վերաբերյալ։ Նրանք այնտեղ փնտրում են գաղտնալսող սարքեր։ Նաև համակարգիչների մեջ են ստուգումներ իրականացնում՝ պարզելու, թե ինչպե՞ս է կայքէջը ստացել և կայքէջում հրապարակել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման youtube-յան լինքը»,- հայտնում է կայքը:

Մենք փորձեցինք կապվել կայքի խմբագիր Սևակ Հակոբյանի հետ, սակայն վերջինս այս պահին չի կարողանում պատասխանել զանգերին:

Yerevan.Today լրատվական կայքը հայտարարություն է տարածել.

«Yerevan.Today-ի հարգելի այցելուներ, համացանցում տարածվել է տեղեկություն, թե իբր մեր կայքը 2 օր առաջ, տեղադրել էր ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը, իբրև թե նախօրոք իմանալով: Ցուցադրվում են ինչ-որ «ապացույցներ»: Համացանցային փորձագետներն արդեն հերքել են դա՝ նշելով, որ Google համակարգում առկա է խնդիր: Բայց միևնույն է՝ լայնորեն տարածվում է կեղծ տեղեկությունը, որը վերածվում է մեր կայքի դեմ լայն հակաքարոզչության:

Հայտնում ենք, որ ձայնագրությանը տեղեկացել ենք պատահական, սեպտեմբերի 11-ին ճիշտ նույն ժամերին՝ 14:00 կողմերը, ինչպես մեր այլ գործընկերները և համացանցից օգտվողները: Կայքում տեղադրել ենք 15:00-ին մոտ, երբ այն արդեն լայնորեն տարածվել էր: Դրել ենք տեսանյութը սղագրելուց հետո միայն:

Ուստի խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել:

Շնորհակալություն:

Հ.Գ. եթե իմացել ենք ձայնագրության մասին, բա՞ ասուլիսի մասին ոնց ենք իմացել

Ուշադիր նայեք լուսապատճենին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել