Ֆլորա Մարտիրոսյանի մահվան փաստի առթիվ գլխավոր դատական բժիշկը հետաքննություն է իրականացնում

«Լոս Անջելեսի մարզի գլխավոր դատական բժիշկը հետաքննություն է իրականացնում` մահվան ճշգրիտ պատճառը որոշելու համար, որից հետո հայտնի կլինի Երևան տեղափոխելու ժամկետը:

 

Դատաբժշկի գրասենյակից տեղեկացրել են, որ փորձաքննությունն ավարտելու համար անհրաժեշտ է առնվազն երկու աշխատանքային օր: Ըստ ամենայնի, Ֆլորա Մարտիրոսյանի դին Հայաստան կտեղափոխվի հաջորդ շաբաթվա սկզբին»,- «Արմենպրես»-ին ասել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը:

 

Նրա տեղեկացմամբ հյուպատոսությունն առաջին իսկ օրից կապի մեջ է Ֆլորա Մարտիրոսյանի հարազատների և մտերիմների հետ

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել