Ռուսաստանի 33 քաղաքներում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել է 839 քաղաքացի: Այս մասին հաղորդում է «Дождь» հեռուստաալիքը:
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվածների թիվը հասնում է 324-ի: Երկրորդ տեղում է Եկատերինբուրգը` 129 մարդ:
Կրասնոդարում (60 մարդ), Պերմում (32 մարդ) և Մոսկվայում (36 հոգի) կան բազմաթիվ ձերբակալվածներ:
Առավել լարված է եղել իրավիճակը Սանկտ Պետերբուրգում: Ոստիկանությունը այնտեղ ծխի ռումբեր է օգտագործել:
Բողոքի ցույցերը կազմակերպվել էին ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների կողմից:
Շատ քաղաքներում, որտեղ ակտիվիստները դիմել են իրավապահ մարմիններին հավաքի կազմակերպման համար, մերժում են ստացել: