Անգելա Մերկելը եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ պաշտոնական այցով Երևան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Այնուհետև Անգելա Մերկելը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել