Ոստիկանությունից հայտնում են, որ Ամասիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1991 թվականին ծնված Իվան Գոնչարովը, որը օգոստոսի 20-ին, ժամը 21-ի սահմաններում, դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Ամասիայի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: