Մարիամ Գալստյանը և Նանե Հարությունյանը գործուղվել են Ավստրիայի Հանրապետություն

Նիկոլ Փաշինյանի ընդունած որոշումը գործուղման վերաբերյալ․

«Հիմք ընդունելով Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի» կիրառման վերանայման մեխանիզմին մասնակցող ազգային փորձագետների և ազգային պատասխանատուների համար լրացուցիչ դասընթացին մասնակցելու և Իրականացման դիտարկման խմբի 9-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 2-8-ը Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղել Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի կիրառման վերանայման մեխանիզմին մասնակցող ազգային փորձագետ, ազգային պատասխանատու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Մարիամ Գալստյանին և ազգային փորձագետ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի գլխավոր մասնագետ Նանե Հարությունյանին:
2. Մարիամ Գալստյանի և Նանե Հարությունյանի՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մարիամ Գալստյանի՝ Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել