Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքից զենքեր գտնելուն: Կար վարկած, որ այդ զենքերն օգտագործվել են 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ:
Նա հայտնեց, որ այս պահին քննություն է իրականցվում, բավականին երկար ժամանակ պահանջվող աշխատանքներ են կատարվում:
Այն հարցին, թե տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ին օպերատիվ տվյալներ են հայտնում իրավապահ համակարգի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ ԱԱԾ-ին օպերատիվ տվյալներ հայտնում են բազմաթիվ անձիք և «Օպերատիվ աղբյուրների մասին երբեք չի բարձրաձայնվում, դա ամենախիստ պահպանվող գաղտնիքն է»:
Նա նշեց նաև, որ առաջիկա բացահայտումների մասին չի կարող ասել՝ հասկանալի պատճառներով: