Այսօր՝ օգոստոսի 15-ին, Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի դատական գործով նիստին ներկա էր նաև 《Ծառուկյան》 խմբակցության անդամ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։
Պատգամավորը դատական նիստի ավարտից հետո պատասխանեց լրագրողների հետ զրույցում իր կարծիքը հայտնեց նախօրեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման վերաբերյալ։
«Ռոբերտ Քոչարյանը այլ հնարավորություն կունենա իր կարծիքը հրապարակայնորեն հայտնելու։ Իրավական դաշտի խնդիրները պետք չէ տեղափոխել քաղաքական դաշտ։ Կան գործի մանրամասներ, որոնք, ըստ էության, չեն հրապարակվել: Երբ կարողանանք ամբողջ փաստաթղթերն ուսումնասիրել, այդ ժամանակ կարող ենք գնահատական տալ»,- ասաց Վահե Էնֆիաջյանը։
Մանրամասները՝ տեսանյութում