ՄԻՊ-ի իրավասության շրջանակում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անդրադարձել է Շուռնուխ գյուղում տեղի ունեցած վիճաբանությանը:

«Օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին ահազանգ ստանալուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել Ոստիկանության հետ։

Ստացվել են տեղեկություններ ձեռնարկված քայլերի վերաբերյալ։

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել