Նոթբուքերի և բջջային հեռախոսների օգտագործումը Ֆրանսիայի դպրոցներում և քոլեջներում կարգելվի: Այս մասին հայտնում է Le Figaro պարբերականը:
Ֆրանսիայի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը: Այն պետք է հաստատի Սենատը:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշված սահմանափակման վերաբերյալ խոստում էր տվել:
Ֆրանսիայի կրթության նախարարը հայտարարել է, որ սահմանափակել հնարավոր է, սակայն երաշխավորավծ չէ, որ այն արդյունավետ կլինի: