Ոստիկանները կրկին այցելել են գիշերային ժամանցի վայրեր․ իրավախախտումներ են հայտնաբերվել

Օրերս ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում գիշերային ժամերին գործող զվարճանքի վայրերում։ Միջոցառումների նպատակը ոչ թե այդ հաստատություններում զվարճացողներին անհանգստություն պատճառելն է, այլ ժամանցի վայրերի աշխատանքի օրինականությունը պարզելն ու պատասխանատուներին հորդորելը, որ գործունեությունը իրականացնեն՝ չխախտելով համակեցության կանոնները։

Միջոցառումների ընթացքում, եթե հաճախորդների ժամանցը խանգարվել է, ապա ոստիկանությունը հայցում է նրանց ներողամտությունը, իսկ զվարճանքի վայրերի պատասխանատուներին էլ հորդորում ենք գործունեությունը տեղափոխել օրինական դաշտ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել