Կշարունակվի և նոր թափ կստանա «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց հունիսի 25-ին ունեցած ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։
«Նորությունն այն է, որ ըստ էության մենք այստեղ կունենանք հիփոթեքային վարկի աննախադե ցածր տոկոս և մեծ է հավանականությւոնը, որ «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» ծրագրով մենք կունենանք 7-7,5 տոկոսնոց հիփոթեքային վարկեր։ Մեծ ծավալով կիրականացնենք այս ծրագիրը և հույս ունենք ամեն տարի այդ ծավալւ կմեծանա»,-նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ կմեկնարկի՝ «Բնակարան զինծառայողներին» ծրագիրը, որի մասին դեռ նախորդ կառավարության ժամանակ խոսվում էր։ «Զինվորականների դեպքում ստացվում է, որ անտոկոս վարկ ենք տրամադրում։ Եվ այսպիսի հարց կար, որ արդյո՞ք միջին աշխատավարձ ստացող ընտանիքը կկարողանա հա՛մ երեխա պահել, հա՛մ բնակարան ձեռք բերել։ Տվյալ դեպքում պետք է հստակեցնել, թե ինչ է նշանակում միջին աշխատավարձ և Կենտրոնական բանկի տվյալներով մոտ 20 միլիոն դրամանոց բնակարանի համար ամսեկան անհրաժեշտ կլինի վճարել 100 հազար դրամ, և եթե ընտանիքի երկու անդամենրի աշխատելու դեպքում միջին աշխատավարձ համարենք միասնական 400 հազար դրամը, որոշակի հնարավորություն ստեղծվում է։ Մենք հասկանում ենք, որ սա սկիզբն է և հետագայում, հնարավոր է այդ տոկոսներն էլ ավելի իջնեն»,-ասաց նա։
Վարչապետի խոսքով, կանխավճարները նույնպես կնվազեն, զինվորականների դեպքում կանխավճարը կկազմի մոտ 10 տոկոս, իսկ երիտասարդ ընտանիքների համար, մեծ հավանակությամբ, 30 տոկոսից կիջնի 20 տոկոս։ Նա նաև նշեց, որ այսօր՝ հունիսի 26-ին այս մասին խորհրդակցություն կունենա։
Խնդիր կա, որ հիփոթեքային ծրագրերի շրջանակում շենքերի շինարարությունները կազմակերպվեն նաև մարզերում։ Վարչապետը նաև նշեց եկամտահարկի վերադարձի մասին, որ եթե բնակարանը նորակառույց շենքից ձեռք բերվի, ապա պետությունից ստացած եկամտահարկի վերադարձի միջոցով հնարավորություն կլինի մարել հիփոթեքային վարկը։