Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդուն՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել: Իրավաբան.net-ին այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:
«Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում: Կարեն Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,-հայտում են ՀՔԾ-ից:
Հիշեցնենք, որ Կարեն Գրիգորյանը հունիսի 18-ին հրաժարական էր տվել Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից: