Ազգային ժողովը կողմ է Մանվել Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելուն

Քիչ առաջ Ազգային ժողովում ներկայացվեց, որ  ԱԺ պատգամավորներից 85-ը մասնակցել են Մանվել Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդումը թույլատրելու մասին հարցի քվերակությանը. մեկ քվեաթերթիկ անվավեր է եղել, և  81 կողմ, դեմ՝ 3 ձայնով ԱԺ-ն համաձայնություն է տվել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելուն:

Քիչ անց ևս մեկ քվերակություն կլինի, որով ԱԺ-ն կորոշի համաձայնություն տալ կամ չտալ Մանվել Գրիգորյանին կալանավորելուն: Գլխավոր դատախազը ևս մեկ միջնորդություն է ներկայացրել ԱԺ-ին՝ նրա հանդեպ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել