Եկեք պայմանավորվենք հետևյալը, որ շարժական մեքնենաները դուրս չեն գա ծառայության․ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության անդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 15-ի կառավարության նիստին հորդորեց չմեծացնել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքները։

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ներկայացնում էր «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության նախագիծը: Նեկայացվող օրինագծով առաջարկվում է երթևեկության անվտանգությունը ապահովելիս արգելել ոստիկանության կողմից շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցների օգտագործումը:

Նրա խոսքով, ոստիկանությունը կարևորում է շարժական տեխնիկայի օգտագործման մասին հանրային անհրաժեշտության գաղափարն ու այդ ուղղությամբ նախաձեռնել է ոստիկանական պարեկային գործողությունը կանոնակարգող իրավական ակտերի փոփոխություններ:

Ոստիկանապետը հայտնեց, որ կան վարորդներ, որոնց մոտ անպատժելիության մթնոլորտ է ձևավորվում։ «Պարոն Օսիպյան, հոգ տարեք, որ այդ անպատժելիության մթնոլորտը տեղի չունենա։ Հայաստանը ոստիկանության ծառայողների ահռելի մեծ թիվ ունի։ Էդքան ոստիկանների գոյության պայմաններում ի՞նչ է նշանակում անպատժելիության մթնոլորտ, չպետք է լինի այդպիսի բան, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության մեջ։ Թող ամենախիստ միջոցները ձեռնարկեն։ «Գոլդ համարները»․․․  էդ ամեն ինչը ավարտված է, որքան «գոլդ» է մեքենան, նրանք պետք է ավելի զգույշ լինեն, որովհտեև պետք է իմանան, որ ոստիկանությունը հասցեական հենց իրենցով է զբաղվելու», – ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միգուցե նպատակահարմար կլինի նախազգուշացումների համակարգ ներդնել քաղաքացիների համար, իսկ անպատժելիության ձգտողների նկատմամաբ հասցեական ու խիստ միջոցներ ձեռք առնել։

«Խնդում եմ, պահանջում եմ, հրահանգում եմ և հրամայում եմ չմեծացնել քաղաքացիներին տուգանելու առիթներն ու հնարավորությունները, որովհետև սա քաղաքական հստակ պահանջ է, որը ձևակերպված է եղել և այն պետք է հստակ կատարվի, իհարկե, առանց ուրիշների կյանքի և առողջության հաշվին», – նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ժամանակի սղության պատճառով որոշումը կընդունվի, բայց այն բովանդակությունը, որ բարձրաձայնվեց այսօր, պետք է բացառվի․«Եկեք պայմանավորվենք հետևյալը, որ շարժական մեքնենաները դուրս չեն գա ծառայության», – ասաց վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել