Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյաննհայտնել էր, որ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը որպես վկա հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության։
Նա ընդգծել է, որ ՊԵԿ փոխնախագահը ներկա է եղել այն բանակցություններին, որի ընթացքում քննարկվել է, որ խոշոր առևտրի մթերային կենտրոնները գյուղմթերքի համար ԱՁ-ների միջոցով 20 տոկոսի փոխարեն 2 տոկոս հարկ վճարեն:
Իրավաբան.net-ը ներկայացնում Ռաֆիկ Մաշադյանի կենսագրությունը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ
Ծնվել է 1971թ.-ի ապրիլի 23-ին, Երևան քաղաքում
Կրթություն
- 1979-1989 թթ.- Երևանի թիվ 6 միջնակարգ դպրոց
- 1989-1993 թթ.- Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետ, տնտեսագետի որակավորում
Աշխատանքային գործունեություն
- 1994-1996թթ.- Հայէկոնոմբանկում վարկավորման վարչությունում տնտեսագետ
- 1996-1999 թթ.- ՀՀ ՊԵՆ Էրեբունու տարածքային հարկային տեսչության ֆիզիկական անձանց հարկման բաժնում որպես հարկային տեսուչ
- 1999-2000թթ. – ՀՀ ՊԵՆ Էրեբունու տարածքային հարկային տեսչության վերահսկողության բաժնում որպես ավագ հարկային տեսուչ
- 2000թ. – ՀՀ ՊԵՆ Շահումյանի տարածքային հարկային տեսչության վերահսկողության բաժնում որպես ավագ հարկային տեսուչ
- 2000-2001 թթ.- ՀՀ ՊԵՆ Էրեբունու տարածքային հարկային տեսչության պետի տեղակալ
- 2001-2002թթ. – ՀՀ ՊԵՆ Օպերատիվ հետախուզության վարչության Շենգավիթի / Ռեգիոնալ 2-րդ/ բաժնի պետի տեղակալ
- 2002-2003թթ.- ՀՀ ԿԱ ՀՊԾ Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչության վերահսկողության բաժնի պետ
- 2003-2004թթ.- ՀՀ ԿԱ ՀՊԾ Արաբկիրի հարկային տեսչության վերահսկողության բաժնի պետ
- 2004-2006թթ.- ՀՀ ԿԱ ՀՊԾ Մաշտոցի հարկային տեսչության վերահսկողության բաժնի պետ
- 2006-2007թթ.-ՀՀ ԿԱ ՀՊԾ Արաբկիրի հարկային տեսչության վերահսկողության բաժնի պետ
- 2007-2008թթ.-ՀՀ ԿԱ ՀՊԾ Սպանդարյան-1 հարկային տեսչության վերահսկողության բաժնի պետ
- 2008թ.- ԿԱ ՀՊԾ Մյասնիյանի հարկային տեսչության վերահսկողության բաժնի պետ
- 2008-2009 թթ.- ՀՀ ԿԱ ՊԵԿ Նորք-Մարաշ ՀՏ պետ
- 2009-2011 թթ.- Գյումրու ՏՀՏ պետ
- 2011-2012 թթ.- Քանաքեռ-Զեյթուն ՀՏ պետ
- 2012թ.-2013թթ.- Վարչության պետի տեղակալ
- 2013թ. – Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի տեղակալ
- 14.01.2013թ-ից- Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ
- 2017 թվականի հոկտեմբերի 5-ից Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ
- 2018 թվականի մայիսի 24-ից ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ
Այլ տվյալներ
ՀՀ ՊԵՆ Նախարարի 2002 թվականի հուլիսի 9-ի հրամանով հայտարարվել է շնորհակալություն:
ՀՀ ԿԱ ՀՊԾ Պետի 2006 թվականի դեկտեմբերի 15-ի հրամանով պարգևատրվել է ՀՊԾ պետի շնորհակալագրով և պատվոգրով:
ՀՀ ԿԱ ՊԵԿ Նախագահի 2009 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանով պարգևատրվել է հուշանվերով:
ՀՀ ԿԱ ՊԵԿ Նախագահի 2009 թվականի սեպտեմբերի 18-ի հրամանով շնորհվել է ՀՀ հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդականի դասային կոչում:
ՀՀ ԿԱ ՊԵԿ Նախագահի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի հրամանով հայտարարվել է շնորհակալություն:
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2018թ. հունվարի 16-ի 2/65-Ա հրամանով հայտարարվել է շնորհակալություն:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի դուստր և որդի: