Կոռուպցիայի դեմ պայքարի համար միջազգային կառույցներից դրամաշնորհ չենք վերցնելու. Արայիկ Հարությունյան

Կարճաժամկետ կտրվածքով կրթության ոլորտի առաջնային խնդիրներն երկուսն են՚ համակարգի ապակուսակցականացում և կոռուպցիայի դեմ պայքար:

Այս մասին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է կրթության ոլորտի միջազգային գործընկեր կառույցների հետ հանդիպման ժամանակ:

«Դպրոցներում և բուհերում վերջին տարիներին ձևավորվել է արատավոր ավանդույթ, երբ կուսակցական տարբեր պատկանելիություն ունեցող ղեկավարները ոլորտում առաջնորդվել են իրենց քաղաքական շահերով, որն առաջացրել է անառողջ միջավայր: Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին. տարիներ շարունակ տարբեր կազմակերպություններ խոշոր վարկեր և դրամաշնորհներ են հատկացրել կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով: Ու չնայած այս առումով նկատելի արդյունքներ չեն եղել, սակայն մեր որոշ միջազգային գործընկերներ շարունակել են նման միջոցների տրամադրում, ինչը զարմանալի էր: Ես ուզում եմ ընդգծել, որ մենք կոռուպցիայի դեմ պայքարի համար որևէ դրամաշնորհ որևէ միջազգային կառույցից չենք վերցնելու, որովհետև գտնում ենք, որ կոռուպցիան վերացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքական կամք, իսկ այդ կամքը նոր կառավարությունն ունի»,- շեշտել է նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել