Անվտանգության խորհրդի քարտուղարի պարտականությունները և լիազորությունները

Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի համաձայն՝ անվտանգության խորհրդի քարտուղարը՝

  1. կազմակերպում է Անվտանգության խորհրդի նիստերի նախապատրաստական աշխատանքները.
  2. մշակում և վարչապետին առաջարկություններ է ներկայացնում Անվտանգության խորհրդի անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր.
  3. նիստերի նախապատրաստման նպատակով վարչապետի անունից իրավասու է գործադիր իշխանության մարմիններից պահանջել փաստաթղթեր, նյութեր, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվություն, որն այդ մարմինները պարտավոր են տրամադրել հարցումն ստանալուց ոչ ուշ, քան 7 օր հետո, իսկ հրատապ դեպքերում՝ հնարավոր սեղմ ժամկետում.
  4. անմիջականորեն ղեկավարում և վերահսկում է Անվտանգության խորհրդի քարտուղարության, ինչպես նաև հանրային ծառայող չհանդիսացող՝ խորհրդի աշխատանքներում պայմանագրային հիմունքներով ներգրավված անձանց գործունեությունը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է Անվտանգության խորհրդի քարտուղարության՝ վարչապետի կողմից չնշանակվող հանրային ծառայողներին, իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ.
  5. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում և կարգով ներկայացնում է Անվտանգության խորհուրդը միջազգային կազմակերպություններում.
  6. Անվտանգության խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով հավաքում և ամփոփում է Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքներին վերաբերող տեղեկատվությունը, վարչապետի կողմից սահմանված պարբերականությամբ Անվտանգության խորհրդին և վարչապետին ներկայացնում սույն կետում նշված տեղեկատվության ամփոփագրեր, ինչպես նաև առաջարկություններ՝ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ.
  7. իրականացնում է Անվտանգության խորհրդի որոշումների կատարման մշտադիտարկում և դրանց կատարման վերաբերյալ վարչապետի կողմից սահմանված կարգով հաշվետվություն է ներկայացնում Անվտանգության խորհրդին և Հայաստանի Հանրապետության վարչապետին.
  8. Անվտանգության խորհրդի աշխատակարգով սահմանված դեպքերում և կարգով ղեկավարում է Անվտանգության խորհրդի հանձնախմբերի, աշխատանքային խմբերի գործունեությունը.
  9. կատարում է վարչապետի առանձին հանձնարարականներ:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Արմեն Գրիգորյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել