Ինչպիսի՞ն պետք է լինեն գյուղատնտեսական արտադրանքի շուկաները

Վերջերս Երևանի գյուղատնտեսական արտադրանքի բոլոր շուկաներում վերանորոգման աշխատանքներ են կատարվել, բարելավվել են սանիտարահիգիենիկ պայմանները, ինչի շնորհիվ ապօրինի առևտրով զբաղվող անձանց որոշ մասը տեղափոխվել է գործող շուկաներ։
Իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն գյուղատնտեսական արտադրանքի շուկաները և ի՞նչ արգելքներ են գործում այս ոլորտում:

 

Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում արգելվում է ոչ պարենային ապրանքների վաճառքը (բացառությամբ վաճառքի համար անհրաժեշտ փաթեթավորման և տարայավորման ապրանքների):

 

Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում արգելվում է կենդանի կենդանիների վաճառքը:

 

Նշված շուկաների տարածքում գնված պատշաճ և ոչ պատշաճ որակի ապրանքները չեն փոխարինվում կամ դրանց համար վճարված գումարը չի վերադարձվում և վերահաշվարկ չի իրականացվում:

 

Նշված առևտրի օբյեկտներում արգելվում է վաճառել զենք, փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, թունաքիմիկատներ, պարարտանյութեր և անասնաբուժական դեղամիջոցներ:

 

Սպառողական ապրանքների շուկաներում արգելվում է գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել