Կայացավ Հայաստանի և Վրաստանի վարչապետի հեռախոսազրույցը

Մայիսի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ։

Զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների միջև առկա սերտ բարիդրացիական հարաբերությունները և վերջիններիս զարգացման դրական դինամիկան։

Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց առավել խորացնել փոխշահավետ գործընկերությունն ամենատարբեր ոլորտներում, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները։

Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Գիորգի Կվիրիկաշվիլին պայմանավորվածություն ձեռք բերեցին հանդիպել մոտ ապագայում։

Հեռախոսազրույցը տեղի ունեցավ հայկական կողմի նախաձեռնությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել