Ո՞վ է առաջինը ահազանգել՝ Зимняя вишня առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի մասին. պարզաբանում է փաստաբանը

Зимняя вишня-ում բռնկված հրդեհի մասին առաջինը ահազանգել է առևտրի կենտրոնի դիմացի շենքի բնակչուհին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է փաստաբան Ելենա Կիսելյովան:

Կիսելյովան գործով որպես մեղադրյալ ներգրավված ԱԻՆ աշխատակից Սերգեյ Գենինի պաշտպանն է: Այսօր դատարանում տեղի կունենա նրա խափանման միջոցի որոշման հարցը:

Սերգեյ Գենին

«Հրշեջները մաքսիմալ արագ են եկել: Կանչը ո՛չ անվտանգության աշխատակիցներց, ո՛չ առևտրի կոնտրոնի աշխատակիցներից է ստացվել: Ահազանգը ստացվել է ողբերգության օրը 16:03-ին՝ մի կնոջից, որը ապրում է առևտրի կենտրոնի դիմացի շենքում»,-նշել է փաստաբանը:

Ելենա Կիսելյովաի խոսքով՝ դա թույլ չի տվել, որ հրշեջները ճիշտ գնահատեն իրավիճակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել