Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է՝ Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի նախագահ Իսմաիլ Քահրամանի հետ: Այս մասին հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Հանդիպմանը նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա: Պետության ղեկավարը նշել է, որ աշխարհում ոչ մեկը չունի այնպիսի սերտ հարաբերություններ, ինչպես Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններն են և այդ հարաբերությունները ունեն պատմական արմատներ:
Նախագահը ընդգծել է, որ այսօր Թուրքիան և Ադրբեջանը համագործակցում են երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով և ապագայում այդ կապերը էլ ավելի ամուր կլինեն:
Այնուհետև հանդիպումը շարունակվել է փակ դռների հետևում: