ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը Հայաստանի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հետևում է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, և նա ի գիտություն է ընդունել ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը հրաժարականի մասին։

Նա ողջունում է ընթացիկ իրադարձությունների խաղաղ բնույթը և խրախուսում է բոլոր համապատասխան դերակատարներին շարունակելու ցուցաբերել զսպվածություն և առաջնահերթություն տալ երկխոսությանը։ Հայաստանի համար նման կարևոր պահին Գլխավոր քարտուղարը կոչ է անում հարգել օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները, ինչպես նաև՝ պահպանել խաղաղություն և կայունություն Հայաստանում և տարածաշրջանում։

Առիթն օգտագործելով՝ Անտոնիու Գուտերեշը կրկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին կոչն ուղղված բոլոր կողմերին կանխելու շփման գծում հնարավոր լարվածությունները և կենտրոնացնելու ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ուղղությամբ:

Հայտարարությունը փոխանցել է Ստեֆան Դյուժարիկը՝ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել